Իրերի ցանկ, որոնք չարժե տանել ճանապարհորդության․

Իրերի ցանկ, որոնք չարժե տանել ճանապարհորդության․

15/12/2019 Հետաքրքիր 288

Յուրաքանչյուր ճանապարհորդ կյանքում գոնե մեկ անգամ կանգնել է ուղեբեռ հավաքելու խնդրի առջև։ Ի՞նչ պետք կգա օտար երկրում, արժե՞, արդյոք, ապահովագրվել և շատ իրեր տանել, ինչպե՞ս խուսափել ավելորդ քաշից․ այդ բոլոր հարցերը ծագում են թռիչքից մի քանի ժամ առաջ։

Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները որոշել են օգել իրենց ընթերցողներին և հրապարակել իրերի ցանկ, որոնց մասին պետք է մոռանալ ճամպրուկն հավաքելիս։

 

  1. Մեծածավալ կոսմետիկ միջոցներ և հարդարման պարագաներ;
  2. Գրքեր;
  3. Մեծաքանակ հագուստ և կոշիկ, օրինակ՝ դասական կոստյում և երեկոյան զգեստ;
  4. Թանկարժեք զարդեր;
  5. Մթերք և խմիչք;
  6. Սրբիչ;
  7. Ուղեցույցներ և խոսակցական բառարաններ։

 

Այսպիսով կբացատրենք, թե ինչու չարժե ընդգրկել այս իրերը ուղեբեռում և կառաջարկի հարմար այլընտարնք։ Այսպիսով․

 

  1. Խնամքի և հարդարման պարագաներ կան գրեթե բոլոր հյուրանոցներում՝ անկախ դասից։ Եթե անգամ չեք կարող մի քանի օր ապրել առանց ձեր շամպունի կամ մարմնի գելի, ապա վերցրեք դրանք ձեզ հետ փոքրիկ՝ ճանապարհորդական տարաներով։
  2. Իհարկե, շատերն են նախընտրում հանգստի ընթացքում զբաղվել ընթերցանությամբ, բայց տարվա մեջ այդ մի քանի օրը այլ երկրում կամ քաղաքում կարելի է այցելել տեսարժան վայրեր կամ պարզապես վայելել արևը լողավազանի մոտ, իսկ ընթերցանության պահանջը բավարարել էլեկտրոնային եղանակով։
  3. Ճանապարհորդելիս հագուստը, կոշիկն ու աքսեսուարները պետք է ընտրել՝ առաջնորդվելով պարկուճային զգեստապահարանի սկբունքով։ Այսինքն, ընտրել 4-5 զույգ հագուստ, որոնք կարելի է համադրել միմյանց հետ։ Օրինակ՝ ամենօրյա թեթև շապիկ, որը կարելի է համադրել և ջինսե տաբատի, և կտորից դասական շրջազգեստի, և սարաֆանի հետ, իսկ սարաֆանն էլ իր հերթին լինի այնպիսին, որ սպիտակ կեդերի հետ համադրելիս ստացվի ամենօրյա, իսկ բարձրակրունկների հետ՝ երեկոյան հանդերձանք։ Եվ այսպես շարունակ․․․
  4. Ոչ բոլոր հյուրանոցներում են առկա անվտանգ պահատուփեր, որտեղ կարող եք պահել ձեր թանկարժեք զարդերը, իսկ որպեսզի դրանք չկորչեն կամ ձեր հանգիստը չանցնի լարված մթնոլորտում, ավելի լավ է թողնեք տանն ու փոխարինեք այն ոճային բիժուտերիայով։
  5. Մթերք ու խմիչք շատ դեպքերում չի թույլատրվում տեղափոխել։ Եթե անգամ թույլատրվում է, միևնույն է, լավ կլինի այդ մի քանի օրը սնվեք այն ամենով, ինչ առաջարկում է ձեր հանգստավայրը՝ ավելի լավ ծանոթանալով այդ երկրին և բացահայտելով նոր համեր։
  6. Սրբիչներ ևս յուրաքանչյուր հյուրանոցում կա և դրանք երկրե երկիր տանելու կարիք չկա։
  7. Բոլոր այն տեղեկատություններն ու բառարանները, որոնք կան տպագիր տեսքով, կարելի է  գտնել նաև օնլայն։
Կատեգորիաներ