Դրախտային լողափեր, որոնք պետք է այցելել այս ամառ

Դրախտային լողափեր, որոնք պետք է այցելել այս ամառ

30/12/2024 Հետաքրքիր 1835

Ամռան տապին միայն լողափը կփրկի. եթե չլողաս, գոնե տեսնես։ Դե ինչ, հարգելի ճանապարհորդներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենահեքիաթային լողափերից մի քանիսը, որտեղ ասես դրախտում լինես։

 

Վարդագույն լողափ, Բահամներ

Հարբոր կղզին Բահամների ամենայուրօրինակ եւ տարբերվող հատվածն է։ Կղզու ավազին յուրօրինակ գույն են տալիս ֆորամինիֆերաների պատյանները. դրանք միաբջիջ օրգանիզմներ են, որոնք «բնակվում են» օվկիանոսի հատակին եւ քարերի ու ապառաժների տակ։

 

Պլայա-Դել-Ամոր, Մեքսիկա

Եթե չլինի ալիքների աղմուկը, մարդիկ հազիվ թե գտնեն այս գաղտնի լողափը։

Պլայա-Դել-Ամոր լողափը գտնվում է անմարդաբնակ Մարիետա կղզուց մի քանի մետր հեռավորության վրա: Քչերը կարող են հասնել այնտեղ, բայց գալով այս լողափ՝ կհայտնվեք եդեմում։

  

 

Նավաջո, Հունաստան

Այստեղ արեւածագը դիմավորելը կամ մայրամուտը տեսնելը անմոռանալի տպավորություն կթողնի ամբողջ կյանքի համար։

 

Բյուրեղյա լողափ, ԱՄՆ

Քալիֆորնիայի Ֆորդ Բրեգ քաղաքից ոչ հեռու է գտնվում այս հետաքրքիր լողափը, որը ծածկված է բյուրեղյա քարերով: 20-րդ դարի սկզբին այստեղ թափում էին քաղաքի ամբողջ աղբը: 1967-ին լողափը փակվեց եւ երկար տարիներ այս հատվածում մաքրման աշխատանքներ էին իրականացվում։ Իսկ այսօր նախկին «աղբանոցը» վերածվել է  բյուրեղյա հեքիաթի։

 

Լողափ Վաադհու կղզում, Մալդիվներ

Այս լողափը հատկապես գեղեցիկ է գիշերը: Ալիքները զարդարում են լողափն իրենց լույսերով, որը տեղի կենդանիների օրգանիզմում քիմիական պրոցեսների հետեւանքով առաջացած էներգիա արդյունքն է։ Կապույտ ալիքներն ասես արտացոլում են երկնքի աստղերը:

Կատեգորիաներ