Հայտնի են ամենաարագ ինտերնետով երկրները

Հայտնի են ամենաարագ ինտերնետով երկրները

27/04/2024 Հետաքրքիր 1429

Առաջին տեղում հայտնվել է Սինգապուրը։ Առաջին տասնյակի մյուս հորիզոնականները զբաղեցնում են եվրոպական երկրները։ 4-րդ տեղում գտնվում է Նորվեգիան, նրան հետևում են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Հունգարին։ Տասնյակը եզրափակում է բրիտանական Ջերսի կղզին, որը գտնվում է Լա Մանշ նեղուցում։

Վարկանիշային աղյուսակը կազմել է բրիտանական Сable կայքը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը։

Տվյալները հավաքագրվել են  12 ամիս շարունակ աշխարհի 200 երկրում և շրջանում․ մասնագետները ստուգել են, թե որքան կտևի 5 գիգաբայթ ծավալով ֆիլմի ներբեռնումը տվյալ երկրի միջին արագության կապով։

Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշում են, որ աշխարհում մեկ տարվա ընթացքում ինտերնետ կապի միջին արագությունը աճել է 23%-ով։

Կատեգորիաներ