5 Հետաքրքիր և անսովոր փաստեր Իսպանիայի մասին

5 Հետաքրքիր և անսովոր փաստեր Իսպանիայի մասին

26/04/2024 Հետաքրքիր 2965

Այսօր Իսպանիան համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր և զբոսաշրջիկների կողմից առավել հաճախ այցելվող երկիրը: Իսկ ինչո՞վ է գրավիչ այս բազմազան երկիրը: Բացի մշակութային հուշարձաններից  և տեսարժան վայրերից Իսպանիան հետաքրքիր է նաև իր հնագույն ավանդություններով  և զարմանալի փաստերով, որոնցից շատերը  չափազանց անսովոր են:

Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է, իսկ մայրաքաղաք Մադրիդը` ամենաբարձրադիր քաղաքը: Ի դեպ Մադրիդը տեղակայված է հենց երկրի կենտրոնում:

 

Իսպանիան Եվրոպայի սահմաններից դուրս ունի  Կանարյան կղզիներ և երկու քաղաք` Սեուտան և Մելիլյան աֆրիկյան աշխարհամասում:

Իսպանիայի բնակչությունը կազմում է 46 միլիոն մարդ: Այդ թվում բնակչության 95 %-ը կաթոլիկներ են: Իսպանիան բավականին հավատացյալ երկիր է: Բայց չնայած ամուր հավատքին` այստեղ օրինականացված է միասեռ ամուսնությունները:

Իսպանիան շատ արևոտ երկիր է: Արևոտ օրերի միջին քանակը մեկ տարվա մեջ կազմում է 280 օր: Չնայած, եթե զբոսաշրջիկները շատ ուրախ են  նման տաք եղանակի համար, ապա իսպանացի ֆերմերները ստիպված են մշտապես պայքար մղել երաշտի դեմ:

Եվրոպայի միակ անապատը` Տաբերնասը գտնվում է Ալմերիայի նահանգում` Անդալուզիայում: Տաբերնաս անապատը համարվում է ամենաչոր վայրը ողջ Իսպանիայի տարածքում:

Իսպանիան ամենաշատ լողափեր ունեցող երկիրն է. ունի 4964 կմ երկարությամբ շուրջ 200 լողափ: Այդ պատճառով էլ շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:

 

Սևիլյայում է գտնվում աշխարհի ամենամեծ մակերես ունեցող Սանտա Մարիյա դե լա Սեդե (1402-1519 թթ.) տաճարը: Տաճարի երկարությունը 126.2 մ է, լայնությունը` 82.6 մ, իսկ բարձրություրնը` 30.5 մ:

Մալագայում գտնվող Սանտա Իսաբել դե Ունգրիյա ին Կոլոմարեսը համարվում է աշխարհի ամենափոքր եկեղեցին: Ներքին մակերեսը ընդամենը 1.96 քառ. մ է:

Եվրոպայում առաջին անգամ փողոցային լույսերը ի հայտ են եկել 10-րդ դարում  Կորդովայում` իր ծաղկման շրջանում, երբ այն մահմեդական կայսրության և խալիֆայության կենտրոնն էր համարվում:

 

Քադիս` քաղաք, որը գտնվում է Անդալուզիայի  արմուտքում և համարվում  է Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը, հնարավոր է` հենց ամենահինը: Պատմաբանների կողմից պարզ է դարձել, որ դեռևս մ.թ.ա. 1110 թվականին ներկայիս Քադիսի տարածքում գտնվել է փյունիկյան քաղաք:

Եվրոպայի ամենամեծ գոլֆ ակումբը գտնվում է Կոստա դել Սոլում և կոչվում է Սանտա Կլարա: Ընդհանուր առմամբ Կոստա դել Սոլի ափը իր գոլֆի դաշտերով անխոս առաջատար է ողջ Եվրոպայի տարածքում: Այսօրվա դրությամբ դրանց քանակը կազմում է ավելի քան 40: Հենց  այդ պատճառով էլ Կոստա դել Սոլը հաճախ անվանում են նաև Կոստա դել Գոլֆ  (Costa del Golf):

Չնայած տնտեսական ճգնաժամին` Իսպանիայի տնտեսությունը, համաձայն ԱՄՀ-ի, գտնվում է 9-րդ տեղում: Իսկ Իսպանիայի բանկային համակարգը Եվրոգոտու տարածքում համարվում է ամենակայունը:

 

Գրանադայի իսպանական խորհրդանիշը նուռն է:

 

Կատեգորիաներ