Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին զբոսաշրջիկների մեծ մասը կհանգստանա Ասիայում

Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին զբոսաշրջիկների մեծ մասը կհանգստանա Ասիայում

24/04/2024 Հետաքրքիր 1036

Ցանկի 25 քաղաքներից 24-ը գտնվում են Ասիայում։

Ճանապարհորդական կայքը վերլուծել է տուրիստական միտումներն ու պարզել, թե աշխարհի որ քաղաքները  կգրավեն զբոսաշրջիկներին առաջիկա յոթ տարում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով  Lonely Planet-ին։

Ըստ կանխատեսումների՝ ամենամեծ շարժը կնկատվի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ  2017 թվականի այցելել է շուրջ 3,6 միլիոն զբոսաշրջիկ։ Ակնկալվում է, որ 2025 թվականին այդ թիվը կկրկնապատկվի։ Նաև, մասնագետների կարծիքով, կմեծանա ինդոնեզիական կղզիների գրավչությունը, առաջին հերթին՝ Բալիի (այն ցանկի երկրորդ հորիզոնականում է):

Ընդհանուր առմամբ, արագ զարգացող զբոսաշրջային 25  ուղղություններից 24-ը գտնվում են Ասիայում, որոնցից մեծ մասն էլ՝ Հնդկաստանում։ Կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին ճանապարհորդները առավելապես կմեկնեն Ջայպուր (երրորդ հորիզոնական), Չեննաի, Ագրա ևԴելլի (վեցերորդ, յոթերորդ և իններորդ տեղերը՝ համապատասխանաբար)։

Միակ վայրը, որը Ասիայում չէ, որտեղ սպասվում է զբոսաշրջային հոսքի մեծացում, եգիպտական Կահիրեն է, որը հայտնվել է ցանկի չորրորդ հորիզոնականը։ Իսկ հնգյակը եզրափակում է Հոշիմինը (Վիետնամ)։ Տանսյակում են հայտնվել նաև Պղուկետը (Թայլանդ) և Սիեմ Ռիպը  (Կամբոջա)։

Կատեգորիաներ